Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, ում ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Դերասան Սարգիս Գրիգորյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ: Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… Ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ է կատարողը: Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը չի նշանակում դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան՝ օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու համար»,- ասել է դերասանը:

Մանրամասները՝ տեսանյութում: