Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 91 տարեկան Սրբուհի տատիկը։
Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ նշելով, որ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։
Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին՝ մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: Նա որոշեց իր ոտքով մոտենալ տաքսուն: