ԱՄՆ նախագահի կարգադրությամբ 3 օրով իջեցվել են ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները: Նախագահը նման կարգադրություն է արել ի հիշատակ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով մահացած մարդկանց հիշատակի:

Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ում:

«Հաջորդ երեք օրերին ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի և ազգային տեսարժան վայրերի դրոշները՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրեցինք կորոնավիրուսի պատճառով»,-նշել է ԱՄՆ առաջնորդը:

Թրամփը նաև հայտնել է, որ մայիսի 25-ին, նույնպես կիջեցվեն դրոշները ի պատիվ ԶՈւ տղամարդկանց և կանանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն իրենց երկրի: