168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: