Մարդիկ, որոնք կենսաթոշակային կուտակային վճարներ են անում, վաղը 100 հազար դրամ թոշակ կստանան, իսկ գյուղացիները, որ քրտնաջան աշխատում են, նվազագույն թոշակ են ստանալու: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց գյուղացիներից մեկը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Եթե պետությունը ձեզ ասի՝ ժողովուրդ ջան, էդ ծիրանը որ վաճառում եք, պետք է այդ վաճառքը հաշվառեք եւ դրանից կենսաթոշակային հիմնադրամին գումար մուծեք, համաձայնելո՞ւ եք: Եթե համաձայն եք, հիմա էլ կամավոր կարող եք միանալ այդ կուտակային կենսաթոշակային համակարգին»: