«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ փաստաբան Ամրամ Մակինյանն ա խոսում չհիմնավորված գործերի մասին, դա ցինիզմի գագաթնակետն ա։

Ուզում եմ հիշեցնել, որ Ամրամ Մակինյանը «Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսներ»-ի գործով քննիչն էր, և զրո հիմնավորվածությամբ գործն ուղարկվեց դատարան, և այն ժամանակ քննիչ Ամրամ Մակինյանը կարծես թե էդքան էլ չէր սրտնեղում ակնհայտորեն չհիմնավորված գործերից։ Ի դեպ, այդ գործը դասական քաղաքական հետապնդում էր, որի համար մինչև էսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»։