Մայիսի 24-ին՝ ժամը 02:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից։

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ-ն (ծնված 1990թ․) ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։