Yelaket.am-ը գրում է. Նոր գնված արդուկը շատ կարճ ժամանակ հետո կարող է տհաճ անակնկալ մատուցել: Ընդամենը մի մետաքսա կիսաշրջազգեստը կարող է հետքեր թողնել արդուկի վրա ու այլևս այն իդեալական չէ: Կամ ջրի չափաբաժնի սխալ կիրառումը կարող է անդառնալի լինել: Ահա թե ինչու առօրյայում ցանկացած կնոջ համար կարևոր է իմանալ արդուկը մաքրելու մի քանի մեթոդ, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում:

1.    Աղ
Թղթի կտորի վրա սովորական աղ լցրեք ու տաք արդուկով փորձեք շատ թույլ շարժումներով արդուկել այն: Կրկնեք նույն գործողությունը այնքան ժամանակ, մինչև արդուկի տակի սև հետքերը վերանան:

2.    Պերեկիս

Երեք տոկոսանոց պերեկիսի մեջ թաթախեք բժշկական բինտն ու փորձեք մաքրել սառը արդուկի հատակը: Հատկապես առավել ինտենսիվ մաքրեք այն հատվածները, որտեղ սև բծեր կան:

3.    Քացախ
Քացախի մեջ թաթախեք բժշկական բինտն ու մաքրեք սառը արդուկի հատակը: Եթե այրված  հատվածը շատ է, ապա կարող եք քացախի հետ խառնեք ամոնիակ 1:1 հարաբերությամբ:

4.    Կերակրի սոդա
Մի քանի գդալ կերակրի սոդան լուծեք մեկ բաժակ ջրում և այդ լուծույթով մաքրեք արդուկի տակը: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով:

 

Աղբյուր՝ yelaket.am