Երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով, այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը: Նրա խոսքով՝ վարակումը կարող է տեղի ունենալ բացառապես ծննդաբերությունից հետո:

«Մայրը, այսպես ասած, պաշտպանում է իր երեխային, անգամ՝ եթե ինքը վարակված է COVID-19-ով: Երեխան ծնվում է առողջ, ստերիլ: Եթե անգամ նորածինները վարակվում են, ապա միայն այն դեպքում, երբ մայրը կամ շրջապատը վարակում են նորածնին»,- բացատրել է մասնագետը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում 200 երեխայի մոտ հայտնաբերվել էր անհասկանալի բորբոքային համախտանիշ, որը, հնարավոր է, կապ ունի կորոնավիրուսի հետ: