ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռչելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։

Նիկոլը համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց «սիրելի հայրենակիցների» գրպանը։

Ասում է՝ հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր, բայց...

Բա հիմա ո՞նց չասես՝ այ ընկեր, կարանտինի ժամանակ դու չէի՞ր առանց դիմակների կառավարության նիստ անում ու «դաչայումդ» հանձնարարականներ տալիս պարետին։

Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես, որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռչելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։

Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դու ես և քո միակ սխալն այն է, որ դեռ հրաժարական չես տվել»։