«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ծաղիկներ նվիրեց Կարինե Պողոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ «Էս կարող ա՞ էն վարդերն են, որ դու էիր նվիրել»,- դիմելով Ալեն Սիմոնյանին՝ կատակեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին ու շնորհավորել նրա տարեդարձը։