Մայիսի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները ապրզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, ով Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարւմ Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերությա տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։