Քիչ առաջ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։ Նա Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս է եղել, այժմ հարցաքննվում են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։