Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարկվել է մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը․


«Հարգելի՛ սյունեցիներ, վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։


Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝


. լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․
. հնարավորինս բացառե՛ք շփումները,
. կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
. կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
. պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք և ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։
Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։