Վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, իրավիճակն առավել քան լուրջ է, վարակն ամենուր կարող է լինել, դրա համար անհրաժեշտ է խստորեն պահպանել վարակից խուսափելու կանոնները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել դիմակների վերաբերյալ շահարկումները:

«Մենք բազմիցս նշել ենք, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների ճիշտ կրումը գրեթե զրոյացնում է վարակվելու հավանականությունը»,- նշեց վարչապետը: