Հայաստանում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 56042 (վերջին մեկ օրում՝ 1111):

Փաստացի այս պահին բուժվում է 5214 անձ (մեկ օրում ավելացել է 442-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 3297 անձ (վերջին մեկ օրում՝ 10 մարդ):

Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է: