Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով, բայց ինքդ քեզ համոզում ես, որ անձրև ա գալիս...

Մեր «առաջատար» «լրատվամիջոցնեից» շատերը համառորեն չեն նկատում, կամ ավելի ճիշտ չեն ուզում նկատել իրենց գործընկեր առողջապահական medmedia.am կայքի վերաբերյալ The guardian-ի հոդվածը, ուր նշված է, որ ամերիկյան կառավարության գումարներով հիմնված կայքն ապատեղեկատվություն է տարածում։ Դե հասկանալի է մի երկու կիսագրագետի 3-5 լայքով ֆբ ստատուսներն արտատպելը շատ ավելի կարևոր է, հատկապես եթե դրանք կնպաստեն առողջապահական համակարգին մի քիչ էլ վնաս տալուն: Դե համ էլ հիմա երևի պիտի ամերիկյան ֆինանսավորող կողմին բացատրություն տան, թե ինչի էսպես եղավ: Ես, իհարկե, սրան չէի էլ անդրադառնա, բայց մեղմ ասած տհաճ է, երբ հազարավոր բուժաշխատողներ գիշեր-ցերեկ իսկապես աշխատում են, իսկ ոմանք...

Հ. Գ. Չգիտեմ, թե ինչու են ընտրել հենց Նիկոլ Փաշինյանի նկարը, որն այս պատմության հետ կապ չունի։ Երևի զուտ այնքանով, որ երբեմն թավիշը դառնում է ամենաթողություն...»: