Մահացել է «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը: Հոր մահվան մասին գրառում է արել պատգամավորը ֆեյսբուքի իր էջում:

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։

Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։

Սիրում եմ քեզ»,-ասված է գրառման մեջ։