Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դ. Ղահրամանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: