Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի քույրը՝ Սևան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների եւ ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ եւ պարզությամբ։