Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ու էսպիսի տխմար, անհայրենիքի մտքի գոհարները պտտվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Ու էս աղջիկը հպարտորեն պատմում է (պետք է ճշտեմ, ասում են՝ հարցազրույց վերցնողն ադրբեջանցի է), որ հայերը Երևանում եկվորներ են։ Էս երևույթը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից է, քաղաքապետին էլ հղում է անում, որ իր գոհարների համար իրեն չեն նախատի, էս չե՞ք, ամոթ ձեզ, էս հողը ձեր ձեռը ճկռել է արդեն: Պատախանի եմ սպասում՝ Հայկ Մարության, Հակոբ Կարապետյան»: