ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. նրանց թեստերի պատասխանը դրական է եղել:

«Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք փաստորեն»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց հավանական տարբերակ, թե ինչպես է ինքը վարակվել. «Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների արդյունքում, ուղղակի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված: Մի օր ֆիքսեցի, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ջրի բաժակն առանց ձեռնոցի դրեցին, իհարկե տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել և այդ մատուցողի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- հայտնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: