Ազգային ժողովի նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր հետաքրքրվեց, թե ինչ է լինելու իրենց հարցը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ վարչապետն օրեր առաջ եղել է խորհրդարանում, շփվել շատերի հետ, օրինակ իրեն թուղթ է փոխանցել, ինքն էլ վերցրել է ստիպված: Նիստի ընդմիջման ժամանակ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատգամավորների թեստավորման մասին հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի որոշում թեստավորել, թե ոչ, երբ պարետատունը նման որոշում կկայացնի, կիմանան այդ մասին։


Վարչապետի վարակված լինելու փաստ միակը չէ, որից վախենում են օրեր առաջ նրա հետ շփված պատգամավորները։ Երեկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում էր անցկացրել եւ այդ մասին հանրությանն անձամբ տեղեկացրել պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամավորները զարմացած են՝ ինչպես են նրան թույլ տվել մասնակցել նիստերին, եթե այդ բուժհաստատությունում աշխատող բուժաշխատողները նախ մեկուսանում են, հետո նոր շփվում մարդկանց հետ։