«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը հայտնում է. «Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում, այս տարվա փետրվարից երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։

Ինքը՝ Նազելին այսօր տրամադրություն չունի, ասում է՝ չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք․․․»: