Առնվազն տարօրինակ է՝ համարյա պատերազմական իրավիճակում գտնվող երկրին մեղադրել զենք գնելու մեջ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, ի պատասխան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեղադրանքների, ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նա նշեց, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, հայկական բանակի օդային պաշտպանությունը հիմա կայուն է, քան երբեւէ եւ պաշտպանված է այս կառավարության կողմից գնված նոր ՀՕՊ համակարգերի շնորհիվ:

Հրաչյա Հակոբյանը հավելեց, որ չի խոսվում բանակի սննդի մասին, ինչի կապակցությամբ ինքն ուզում է հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հենց նրանք էին բանակին սնունդ մատակարարում, հայկական բանակում ուտում էին ռագու, լափշա, իսկ իրենք՝ միլիոններ աշխատում: Այդ ժամանակ նրանց հաշվեհամարներին, ըստ Հակոբյանի, միլիոններ կային, որոնք հենց այն միլիոններն էին, որով պետք է զենք գնեին բանակի համար, բայց չի արվել: ՀՀ բյուջեից Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում տրվել է 15 միլիարդ դրամ՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այդ զենքը մինչ օրս չի հասել: