Աղձք համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը վստահեցնում է, որ իրենց համայնքում կորոնավիրուսով վարակվածների թիվը չի ավելացել 8-10 հոգուց, իսկ 61-ամյա կինը, որի հուղարկավորության ժամանակ վարակվել էին 2 դուստրերն ու մահացել, ամենևին էլ կորոնավիրուսից չի մահացել․

«Հաստատված դեպքերը 8- ից 10-ն են, ինչպես եղել է մի 4 օր առաջ, այդպես էլ մնացել է»,- ասաց համայնքապետը։ Հարցրինք՝ թեստեր չե՞ն արել, թե՞ արել են, պատասխանները բացասական է եղել․


«Որ դժգոհություն չունեն, որ մարդը առողջ է, գա ի՞նչ թեստ հանձնի, մարդիկ կան, որ գնացել, թեստ են հանձնել, պատասխանը բացասական է եղել, ով որ շփվել էր էդ մարդկանց հետ»,- պատասխանեց Ավետիսյանը՝ նշելով, որ իրենց համայնքից մի հոգի է մահացել․

«Ցավդ տանեմ, մեր գյուղից մի հոգի է մահացել, մի քույրը եղել է Երևանի բնակիչ, մայրն էլ կորոնավիրուսով վարակված չի եղել, թե էդ ով է ասել, որ կորոնավիրուսից է մահացել, ով է այդ ինֆորմացիան տվել »։