Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ եւ ընթանալու են ավելի խիստ կարգով: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: