Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 46-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մահացածները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 514 դեպք է գրանցվել, կա 15 մահ, որից 3-ը այլ հիվանդությունից։