Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը և իր ընտանիքի անդամները երեկ կրկին հետազոտություն են անցել․ «Ես, Աննան ու Մարիամը մանրամասն հետազոտվեցինք և արձանագրվեց, որ թոքաբորք չունենք, ու ըստ էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը։

Սովորաբար, երբ հիվանդությունը սիմպտոմներով է սկսվում, այդ պարագայում է բարդանում։ Իսկ ասիմպտոմների ընդամենը 10 տոկոսի մոտ է բարդություն առաջանում։ Այսինքն՝ 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ սկսի թոքաբորբ զարգանալ։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր»․- ասաց Նիկոլ Փաշինյանը։