ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին։ ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

Հյուրանոցների համար,

Երկարատև խնամքի հաստատությունների համար,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:

Մանրամասները՝ հղումով: