ԱԺ նիստից հետո դուրս եմ գալու եւ շրջելու եմ այն ընտրատեղամասերում, որտեղից ես ընտրվել եմ եւ հետեւեմ, թե իչպես են մեր համաքաղաքացիները դիմակ կրում եւ կուտակումներ թույլ չտամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Կոչ եմ անում բոլորիդ նույն բանն անել, բոլոր տարածքներում, որտեղ դուք առաջադրվել եք եւ օգնենք մեր երկրին դուրս գալ այս իրավիճակից»,– ասաց նա։

Սիմոնյանն անդրադարձավ նաեւ իշխանության բերած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որում պետք է լրացումներ կատարվեն եւ դրա շուրջ կապված ընդիմության արձագանքին. «Հաճելի է այս ժողովրդավար վիճակը տեսնել, երբ իշխանությունը օրենք է բերել, բայց ասում է պետք է լրացնեմ, բայց ընդիմությունը պահանջում է, որ այդ օրենքն ընդունվի եւ կոչ է անում կողմ քվեարկել»։