Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ նախաձեռնությունը անվտանգության աննախադեպ պայմաններում է անցկացվելու:
Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին: Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը:
Ծնողներին ևս նախարարը խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ: