«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտնում է. «Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:

Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»: