Պարոն Անանյանը լքելու է ՊԵԿ նախագահի պաշտոնը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքների համար: Կարծում եմ, որ ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում սկսված բովանդակային փոփոխություններն ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Անանյանը երեկ հայտարարեց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: