Արսեն Թորոսյանը հրապարակել է 9-ամյա Արփիի նամակը՝ պատասխանելով.

«Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։ Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»,-գրել է նա: