Հայաստանում հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 65161 (մեկ օրում արվել է 1809 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 8052 անձ (ավելացել է 664-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3513 անձ, վերջին մեկ օրում 14-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 183 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: