Կորոնավիրուսից նախօրեին Հայաստանում մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մահացածները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք է գրանցվել։ Կա 8 մահ, որից 1-ը՝ այլ հիվանդությունից։