Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուշե՛ք վարչապետին, որ ինքը վարչապետ է

Եթե Նիկոլ Փաշինյանը բլոգեր լիներ կամ ընդդիմադիր գործիչ, դեռ մի կերպ, ծայրահեղ զգույշ ու վերապահումներով կարելի էր ինչ-որ տեղ ընկալել նրա էջում վերջին երկու օրերի գրառումները, սքրինները, լուսանկարները, տեսանյութերը: Բայց երբ դա անում է պետության վարչապետը, որն ունի որոշումներ կայացնելու Սահմանադրությամբ ու օրենքներով տրված մեծ լիազորություններ, իր քայլերով, ճկուն որոշումներով իրավիճակ շտկելու հնարավորություններ, ներողություն, այս դեպքում որևէ կերպ ընկալելի չէ նման կեցվածքը, ավելին՝ անթույլատրելի է:

Հ.Գ. Ի դեպ, այդ գրառումներն անուղղակի վկայությունն են թույլ, անարդյունավետ վերահսկողության»: