Երևան քաղաքի Մոլդովական 29/3 շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում։ «Հրապարակի» հետ զրույցում մեկնարկած բողոքի ակցիայի պատճառների մասին մանրամասներ ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Մեր շենքերի դիմաց հող կա, կանաչապատման գոտի։ Եղել է այնպես, որ մեր երեխաները խաղացել են, ուզեցել են բան պոկել, եկել են, տուգանել են։ Հիմա երեկվանից ինչ-որ մարդիկ եկել են, սկսել են պոլերը բիտոնել, չգիտեմ՝ ինչ են սարքում։ Մեզ ոչ մի թուղթ ցույց չեն տալիս։ Ոչ թաղապետարանն է տեղյակ , ոչ քաղաքապետարանը, ոչ կառավարությունը, որովհետև զանգել ենք բնակիչներով , տեղյակ չեն։ Կառուցապատողը մեր հետ կռիվ է տալիս։ Խոսքը Մոլդովական 29/3-ի դիմացի հատվածի մասին է։ Գիտեն, որ արտակարգ դրություն է, կառավարությունը կիսատ-պռատ է աշխատում, որոշել են իրենց գործը անեն։


Քաղաքացու խոսքով՝ այս պահին ողջ հարևանությամբ գտնվում են դեպքի վայրում, պատրաստ են հերթապահել մինչեւ գիշեր։

«Բիտոնի ավտոն եկավ ,հետ տվեցինք, չկարողացան իրենց ուզածը անել։ Չհասկացանք, դուրս եկանք հեղափոխություն արեցինք , որ նույնը լինի, ոչինչ չի փոխվել »,- հավելեց քաղաքացին։

Աղբյուրը՝ https://hraparak.am/post/959adec899d9d4ebced34f1cbe4f41e5