Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարներ։ Քիչ առաջ նա իր ֆեյսբուքում հրապարակել է մետրոյում առանց դիմակի նստած 3 երիտասարդի լուսանկար, որոնց դեմքերը երեւում են եւ որոնցից առնվազն մեկն ակնհայտ անչափահաս է եւ գրել. «Մետրոյում՝ այսօր»։

Լուսանկարը հրապարակում ենք երիտասարդների դեմքը փակած։

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկար, որտեղ երեւում էր աղջկա դեմքը եւ հետեւյալ գրառումն արել ՝ անթաքույց գեղեցկություն։ Այս լուսանկարը բուռն քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել սոցիալական հարթակում, ինչից հետո Փաշինյանը լուսանկարը հեռացրել էր իր էջից։