Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է․

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք #կրելդիմակ, #փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը: