ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, արդեն նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա խոսնակ Մանե Գևորգյանին։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը ներկայացվել է հունիսի 4-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Արամազդ Կիվիրյանը, ով Արթուր Վանեցյանի ներկայացուցիչն է, նշում է, որ հայցի պատճառը Մանե Գևորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։