Հայաստանում հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 13130 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 69171:

Փաստացի այս պահին բուժվում է 8844 անձ :

Վերջին տվյալներով ապաքինվել է 4014 անձ:

Ընդհանուր առմամբ, 200 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Մահվան ելքեր այլ պատճառով՝ 69: