Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու համար, ռեյդեր են իրականացնում, վարչապետն իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող՝ իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը, գրում է 168․am-ը։

Աղբյուրը պնդում է, որ վերոնշյալ ինֆորմացիայի իսկության մեջ համոզվելու համար բավական է նայել Կորյուն-Տերյան խաչմերուկի ՃՈ տեսախցիկները։ 168․am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպած փարթին տևել է մինչև լուսաբաց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: