րաստանում ապրող հայերի նախաձեռնությամբ գնվել և Հայաստան է ուղարկվել թոքերի արհեստական օդափոխման 10 սարք՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար, գրում է aliq.ge-ն:


Կազմակերպիչը «Ալիք մեդիա»-ի տնօրեն Պավել Օգանեզովն է, որին աջակցում է իր արտասահմանցի ընկերը: Երկու երկրների սահմանների փակ լինելու պայմաններում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ակցիայի նախաձեռնողներին օգնելու պատրաստակամություն է հայտնել:

«MS-500» տեսակի ԹԱՕ սարքերը կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նախատեսվում են նաև օգնության այլ ծրագրեր:


Օգանեզովի առաջարկով «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով դրամահավաք է սկսվել, որին մի շարք վրացահայեր են միացել: Հավաքված միջոցներով դիմակներ կգնվեն և կուղարկվեն Հայաստան՝ անապահով քաղաքացիներին բաժանելու նպատակով: