Աշխարհում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսից բուժվածների թիվը մոտենում է 3.5 միլիոնին, հաղորդում է Worldometrics պորտալը:


Կորոնավիրուսի թեստի կրկնակի բացասական արդյունք է ունեցել 3.442.688 քաղաքացի:

Հիվանդության զոհ է դարձել 403.578 հիվանդ: Միևնույն ժամանակ, համաճարակի ընթացքում COVID-19-ի թեստի դրական արդյունք է ունեցել 7.048.004 մարդ:


Հիվանդության ակտիվ ընթացքով 3.201.738 քաղաքացիներից ծանր վիճակում է գտնվում 53.762-ը: