Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում և դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն և ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից, հայտնում է Hraparak.am-ը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե եկեղեցում, գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ Բագրևանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն արձանագրել է լրագրողի տեսախցիկը։ Ներկա է եղել 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաև՝ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները, գրում է աղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: