Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցում աշխատող ուսուցչուհուն, տնօրենին այլ կառույցներում աշխատող մարդկանց աշխատանքից ազատում եք պարետի որոշումները խախտելու համար։

Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանին՝ ով թքած ունենալով պարետի որոշումների, վարչապետի հորդորների վրա կազմակերպել է իր որդու հարսանեկան արարողությունը։ Ա՛յ հիմա կտեսնենք ձեր համարձակության աստիճանը»: