Արդեն հայտնել էինք, որ այսօր գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները:

Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:

Կրթությունը՝
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Գործունեությունը՝
23.07.1995-05.11.1996 թվականներին ծառայել է Զինված ուժերում,
27.12.2003-16.01.2004 թվականներին Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ (ի հաշիվ ավագ տեսուչի):
16.01.2004-23.12.2005-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ (ի հաշիվ ավագ տեսուչի),
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր (ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի),
03.02.2007-28.02.2008-ին. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ,
Հայաստանի Հանրապետության նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: