Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի է ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ:

Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Կայքը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը, հույս ունենալով, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Ավանում հայտնի անձնավորություն է: